Կարիերայում առաջընթացը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա: Նման եզրակացության են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Քալիֆորնիայի համալսարանի գիտնականերն` ուսումնասիրելով 4700 մարդու:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով The Telegraph-ը, հետազոտման 15 տարում մարդիկ, ովքեր աշխատում են կարիերայում առաջընթացի հրաշալի հեռանկար ունեցող կազմակերպություններում, 20 տոկոսով ավելի քիչ են բողոքում սրտային հիվանդություններից: