Քալիֆորնիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել երկրի առեւտրի նախարար Ջոն Բրայսի նկատմամբ`  երկու վթարների եւ դեպքի վայրից փախչելու մեղադրանքով: Լոս Անջելեսի շրջանի շերիֆի կայքում հաղորդվում է, որ վթարները տեղի են ունեցել հունիսի 9-ին, հաղորդում է Lenta.ru-ն: Դրանից հետո նա հայտնաբերվել էր իր մեքենայում` անգիտակից վիճակում: 

Ինչն է դարձել նախարարի գիտակցության կորստի պատճառ, չի ճշտվում: Միեւնույն ժամանակ ոստիկանությունում հայտարարել են, որ ըստ նախնական տվյալների, Բրայսոնը չի օգտագործել ոչ ալկոհոլ, ոչ թմրանյութ:

Ըստ Քալիֆորնիայի օրենսդրության` եթե վարորդը  փախել է դեպքի վայրից, որի մասնակիցները լուրջ վնասվածքներ չեն ստացել, նրան սպառնում է  կես տարվա ազատազրկում կամ մինչեւ հազար դոլարի տուգանք: Իսկ եթե վնասվածքները ծանր են, ազտազրկումը կարող է հասնել մինչեւ 4 տարի, իսկ տուգանքը` 10 հազար դոլար:

Ջոն Բրայսոնը ԱՄՆ-ի առեւտրի նախարարն է 2011 թվականի հոկտեմբերից: