Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի ավագ եղբայրը, դատելով ամեն ինչից,  մտադիր է հաջորդ` 2014թ. ընտրություններում առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

«Ազատ Աֆղանստան» ռադիոկայանին տված հարցազրույցում նախագահի մյուս ավագ եղբայր Մահմուդ Քարզայը հաստատել է, որ Քայում Քարզայը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը:

Ըստ Մահմուդ Քարզայի` դեռեւս պարզ չէ` կաջակցի արդյոք նախագահն իր եղբորը:  Ըստ օրենքի` Համիդ Քարզայը չի կարող իր թեկնածությունը դնել երրորդ անգամ: 55-ամյա Քայում Քարզայը 2008 թվականին հանձնել էր խորհրդարանի պատգամավորի մանդատը` առողջական վատ վիճակը պատճառաբանելով:

Ըստ որոշ տեղեկությունների` նա մասնակից է եղել թալիբների գաղտնի բանակցությունների կազմակերպություններին Սաուդյան Արաբիայի միջամտությամբ, հայտնում է mignews.com-ը: