Հնդկաստանը, Մալայզիան, Հարավային Կորեան, Շրի Լանկան, Թուրքիան եւ Թայվանը հանվել են ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակից` իրանական չմշակված նավթի գնման ծավալները այդ երկրների կողմից նվազեցվելու կապակցությամբ: Պատժամիջոցները չեն կիրառվի 180 օր, հնարավոր է նաեւ ավելի երկար, հաղորդում է rosbalt.ru-ն:
«Այդ երկրները կամբողջացնեն այն երկրների ցանկը, որոնց վրայից պատժամիջոցները հանելու մասին ես հայտարարել եմ մարտին», - ասված է ԱՄՆ պետքարտուղարի Հիլարի Քլինթոնի հայտարարությունում: Մարտին ցուցակից կրճատվել էին Բելգիան, Չեխիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան:Վերջին ժամանակներս հաղորդվում էր, որ որոշ երկրներ, մասնավորապես Թուրքիան եւ Հնդկաստանը, կամ արդեն կրճատել են, կամ մտադիր են կրճատել Իրանից հում նավթի գնման ծավալները:Հիշեցնենք, որ, հուլիսի 1-ից ԵՄ երկրները մտադիր են լիովին հրաժարվել իրանական նավթի ներկրումից` որպես պատժամիջոց միջուկային ծրագիրը չդադարեցնելու համար, որը անհանգստություն է հարուցել համաշխարհային կառույցներում: Այդ օրն ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների պաատժամիջոցներն այն պետությունների նկատմբ, ովքեր իրանական նավթ են ներկրում:



























