Apple ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի 15-դյույմանոց MacBook Pro նոթբուքը: Ինչպես հաղորդում են համացանցային լրատվամիջոցները, նոր նոթբուքը հագեցած է էկրանով, որի որակը 4 անգամ բարձր է, քան նույն տրամագծով սովորական MacBook Pro-ինը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Apple-ի էկրանների որակի էական բարելավումն արդեն կիրառվել է iPhone սմարթֆոնի եւ iPad պլանշետի վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple-ը կթողարկի 15-դյույմանոց MacBook Air նոթբուք:




























