Google-ի ավանդական լոգոտիպը հունիսի 12 -ին տոնական տեսք է ստացել. նշվում է Ռուսաստանի օրը, ինչի կապակցությամբ կայքի գլխավոր էջում ռուսական գյուղական բնապատկեր է:

Հիշեցնենք, հունիսի 12-ին Ռուսաստանը նշում է իր պետական գլխավոր տոներից մեկը`Ռուսաստանի օրը:

1990թ. հունիսի 12-ին` դեռեւս խորհրդային տարիներին, ՌՍՖՍՀ ժողովրդական դեպուտատների համագումարում Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիր ընդունվեց:

1991թ. հունիսի 12-ին կայացան Ռուսաստանի պատմության մեջ նախագահի առաջին համաժողովրդական բաց ընտրությունները, որի ընթացքում հաղթեց Բորիս Ելցինը:

1994թ. ՌԴ նախագահի հունիսի 2-ի հրամանագրով Ռուսաստանի Դաշնության պետական ինքնիշխանության մասին հռչակագիրն ընդունվելու օրը հայտարարվեց Ռուսաստանի պետական տոն:

ՌԴ նախագահը Ռուսաստանի օրը պետական մրցանակներ է հանձնում:

Ռուսաստանի օրը նշվում է ժողովրդական զբոսանքներով, մարզական միջոցառումներով եւ համերգներով: