Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Բեյթուշեբափի շրջանում ընկած Քաթո լեռան վրա թուրք զինվորականները թեժ բախման մեջ են մտել PKK-ի մի խումբ զինյալների հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով սպանվել է 1 եւ վիրավորվել եւս 1 թուրք զինվորական։

Միեւնույն ժամանակ Շրնաքի մեկ այլ շրջանում՝ Բեսթելեր-Դերելերում բախման հետեւանքով կրկին սպանվել է 1 եւ վիրավորվել եւս 1 զինվորական։