Մոսկվայում մեկնարկել է ընդդիմադիր «Միլիոնների երթը»: Թեեւ անձրեւին եւ փոթորկի նախազգուշացմանը, վարչախմբի հակառակորդները երթն սկսել են Պուշկինի հրապարակից: Իրավապահների գնահատականով դրան մինչեւ 10 հազար մարդ է մասնակցում:

Ընդդիմությունը հեռուստաեթեր, բոլոր մակարդակների իշխանությունների վերընտրություն, բնական պաշարների ոչնչացման դադարեցում եւ ԱՀԿ անդամակցելու հարցով հանրաքվե է պահանջում:

«Ողջ իշխանությունը` ժողովրդին» եւ «Ռուսաստանն` առանց Պուտինի» վանկարկումներով երթն սկսել է իր ընթացքը:

Ընդդիմության առաջնորդները երթին չեն մասնակցում, նրանք քննչական կոմիտեում հարցաքննության են: Եկել է միայն Սերգեյ Ուդալցովը, ով քննիչներին միջնորդել էր հարցաքննությունը հետաձգել այլ օր: Նա նշել է, թե պարտավոր էր մասնակցել երթին որպես կազմակերպիչ: