Թուրքիան մտադիր է չորս միլիարդ դոլարից ավելի ծախսել հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման վրա:
Պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել, որը կարող է տեղի ունենալ հուլիսի 4-ին:
Ինչպես հայտնում է Defense News-ը, Թուրքիան ՀՀՊ-ի գնման մրցույթ է հայտարարել դեռ 2009 թվականին: Հիմնական հավակնորդների շարքում թուրքական իշխանությունները դիտարկում են ամերիկյան ВPAC-3 Patriot համալիրները ( Raytheon եւ Lockheed Martin ընկերությունների), եվրոպական SAMP/T-ները Aster 30 հրթիռներով, ռուսական С-300-ը եւ С-400-ը, ինչպես նաեւ CPMIEC արտադրության չինական HQ-9 ( С-300В փոփոխված տարբերակը), հայտնում է «lenta.ru»-ն:
2011 թվականի օգոստոսին ՆԱՏՕ-ն Թուրքիային նախազգուշացրել է, որ նա չի կարող օգտվել հրթիռների մեկնարկի վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքի տվյալներից, եթե մրցույթի արդյունքում նախապատվությունը տա ռուսական կամ չինական արտադրանքին: Հետագայում` 2011 թվականի սեպտեմբերին Վաշինգթոնը եւ Անկարան համաձայնագիր էին ստորագրել թուրքական Մալաթյայում ՆԱՏՕ-ի AN/TPY-2 THAAD հակահրթիռային համակարգի տեղադրման մասին (որը մտնում է Patriot համալիրի մեջ): Ինչպես հայտնվել էր, դրա խնդիրը կդառնա ամերիկյան նավերին Իրանի կողմից հրթիռային հարվածի նախազգուշացումը:




























