Իրանն սկսել է սեփական ատոմային սուզանավերի ստեղծումը: Իրանական ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Աբաս Զամինին հայտնել է, որ Իրանը գտնվում է «ատոմային սուզանավերի կառուցման նախնական փուլում», հայտնում է «dni.ru»-ն:
Խոսելով տարբեր տեսակի սուզանավերի կառուցման ոլորտում Իրանի աճող հնարավորությունների մասին` Զամինին ընդգծել է, որ Իսլամական հանրապետությունն արդեն կատարում է միջուկային վառելանյութով սուզանավերի ստեղծման առաջին քայլերը:




























