Այն օրը, երբ Ռուսաստանը նշում է ազգային տոնը զբոսանքներով եւ բողոքի ակցիաներով, նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է այն որոշումների անթույլատրելիության մասին, որոնք կարող են հանգեցնել սոցիալական եւ տնտեսական ցնցումների:
Ռուսաստանի ղեկավարը խոսել է երկրի էվոլյուցիոն զարգացման եւ նրա ապագայի վերաբերյալ երկխոսություններում զիջումների կարեւորության մասին:
«Ռուսաստանի նման մեծ երկրի համար ակնհայտ է էվոլյուցիոն եւ աստիճանական զարգացման արժեքը», - ասել է Պուտինը` ելույթ ունենալով Ռուսաստանի օրվա պատվին միջոցառմանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Անթույլատրելի են ցանկացած որոշում եւ քայլեր, որոնք կարող են դառնալ սոցիալական եւ տնտեսական ցնցումներ: Հենց այդ մասին է վկայում մեր ամբողջ ազգային պատմական հիշողությունը», - ընդգծել է նա:
Նշելով, որ Ռուսաստանի ներկայի եւ ապագայի մասին տարբեր տեսակետներ են հնչում, պետության ղեկավարն ընդգծել է, որ այդ «թունդ բանավեճերը կանոն են ազատ ժողովրդավարական երկրի համար»:




























