Ռիգացի երաժիշտ եւ Cetri balti krekli ակումբի համասեփականատեր Նորմունդս Յակուշոնոկսը իր ծննդյան օրը «Մերսեդես» է նվիրել Շերրի անունով շանը:

Յակուշոնոքսը երբեք վարորդական իրավունքներ չի ունեցել, սակայն ավտոմեքենաների հավաքածու է ունեցել: 2012-ին հավաքածուից մնացել է միայն «Մերսեդես Բենց E-220» մակնիշի մեքենան, որը կանգնած է երաժշտի տան մոտ:

Ապրիլին նա շուն էր նվեր ստացել, եւ այժմ մեքենան նվիրել է շանը: «Մնում է միայն, որ Շերրին չկրծի նստատեղերը»,- ասել է երաժիշտը: