Ամերիկացի դեռահասն ապահովել է իրեն ողջ մնացած կյանքի համար` հաղթելով վիճակախաղում, որն այդպես էլ կոչվում էր «Շահում ողջ կյանքի համար»:

Երջանիկն ամեն շաբաթ ստանալու է 1000 դոլար մինչեւ իր կյանքի վերջը: Ճակատագրի սիրելիի անունն առայժմ չի բացահայտվում, հաղորդում է Life News-ը:

Վիճակախաղի կազմակերպիչները հայտարարել են, թե երիտասարդը գնել է տոմսը Բրուքլինում, Քոնի Այլենդ շրջանի խանութներից մեկից:

2012թ. հունվարին Նյու Յորքից ռուս տնտեսուհի Յուլյա Լանկրին շահել էր 1 միլիոն դոլար ամսական մինչեւ կյանքի վերջը: