ԱՄՆ-ը եւ Չինաստանը համատեղ գործողություն են իրականացրել, որի ժամանակ վնասազերծել են զենքի մաքսանենգությամբ զբաղվող խմբավորմանը:

Այդ գործով կալանավորվել է 28 կասկածյալ, որից 23-ը Չինաստանում, 3-ն` ԱՄՆ-ում: Չի հաղորդվում, թե որտեղ են կալանավորվել մյուս երկուսը: Կալանավորվածների մեջ է ԱՄՆ ազգային գվարդիայի մի սերժանտ, ում մոտ 12 անուն զենք է հայտնաբերվել (նրան կալանավորել են մայիսին): Ենթադրվում է, որ սերժանտը պետք է զենքն ուղարկեր Չինաստան, հաղորդում է «Սինհուան»:

Գործողության արդյունքում առգրավվել է 105 միավոր զենք, 50 հազար փամփուշտ, նաեւ մեծ քանակությամբ զենքի հավաքման սարքավորումներ: