ԱՄՆ-ում, այսօր` հունիսի 12-ին, մահացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի առաջին կին դափնեկիր Էլինոր Օսթրոմը: 78-ամյա կինը մահացել է Բլումիգթոն քաղաքի հիվանդանոցում: Նրա մոտ կույրաղիքի քաղցկեղ էին հայտնաբերել 2011 թվականի վերջին, հաղորդում Associated Press-ը:
2009-ին Օլիվեր Ուիլյամսոնի հետ միասին նա տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի էր արժանացել` տնտեսական կառավարման վերաբերյալ աշխատանքի համար:
Օսթրոմն իր հետազոտություններում ապացուցել էր, որ շատ ռեսուրսներ (օրինակ անտառ կամ արոտավայրեր), որոնք օգտագործում են մարդիկ, նրանք ավելի լավ կարող են կառավարել, քան կառավարությունը կամ մասնագոր ընկերությունները:
2012 թվականին Օսթրոմը հայտնվել է Time ամսագրի կազմած աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց 100-յակում:




























