Հիտլերը որոշել էր սկսել Հոլոքոստը, քանի որ վստահ է եղել, ինչպես հայերի դեպքում, որ ոչ ոք չի հիշի այդ մասին: Այդ մասին հայտարարել է Կնեսետի պատգամավոր Դով Հանինը (ԽԱԴԱՇ կուսակցություն)` Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցը:
Կնեսետում ընթանում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նիստը:
Դով Հանինը հայտարարել է, թե կարելի էր վիճել թվերի եւ անվտանգության հարցերով, բայց սիրիական անապատ աքսորված հարյուր հազարավոր հայերի մահը փաստ է:
Ավելի վաղ ելույթ էր ունեցել Իսրայելի Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը` նշելով, որ Իսրայելը պարտավոր է հիշել 100 տարի առաջ թուրքերի կողմից միլիոնից ավելի հայերի սպանությունը: Միեւնույն ժամանակ նա նկատել էր, թե հարցը չպետք է վերածվի թուրքական կառավարության վրա հարձակման:
Նշենք, որ քննարկումն ընթանում է «Մավի Մարմարայի» գործողությունների վերաբերյալ պետվերահսկող Միխի Լինդենշտրաուսի զեկույցի հրապարակումից մեկ օր առաջ:


























