Յուրմալայում երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթին ներկա չի լինի Ալլա Պուգաչեւան եւ նրա նոր ամուսինը` Մաքսիմ Գալկինը: Այս մասին հայտնել է Գալկինը` նշելով, որ դա Ալլայի ցանկությունն է:

Հարկ է նշել, որ Պուգաչովան աջակցել է «Նոր ալիքին»` 2002թ-ին նրա հիմնադրման պահից: 2005-ին նա հռչակվել էր մրցույթի մուսա եւ հիմնադրել սեփական մրցանակ` 50 հազ. դոլար: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրցույթին հրաժարվել է մասնակցել նաեւ Ֆիլիպ Կիրկորովը, ով ասել է, որ ցանկանում է որոշ ժամանակով թողնել մեծ բեմը:

Նշենք, որ 2012 թ-ին մրցույթը կանցկացվի հուլիսի  24 -29-ը Յուրմալայում: Հայաստանից  մրցույթին կմասնակցի Սուրեն Առուստամյանը: