Հայ գրատպության 500-ամյակին եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակում, հունիսի 14-16-ին Երեւանում կանցկացվի ոչ լատինական տառատեսակների խնդիրներին նվիրված «Գրանշան-2012» համաժողովը:
Նույն օրերին `հունիսի 14-16-ին Նկարչի տանը կգործի «Գրանշան» ցուցահանդեսը, որում կներկայացվեն տառատեսակների «Գրանշան 2008-2011թթ» միջազգային մրցույթների մրցանակակիր աշխատանքները: Իսկ Նկարչի տան հարեւանությամբ ` ԱՕԿՍ-ի շենքում հունիսի 14-ին ժամը 16.30-ից սկսած տառատեսակների մրցույթի ժյուրիի աշխատանքը:
«Գրանշան-2012» համաժողովին զուգընթաց հունիսի 14-ին, ժամը 17.30-ին Նկարիչների միությունում կբացվի «Սիրե՛ք բրիտանական գրքերը» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ բրիտանական Նորթամփթոնի համալսարանի համատեղ ջանքերով:




























