Կոտ դ’Իվուարում ձախողվել է պետական հեղաշրջման փորձը, որ ծրագրվել էր նախկին նախագահ Լորան Գբագբոյի կողմնակիցների կողմից:
ՆԳ նախարար Համեդ Բակայոկոն ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է, որ արդեն ձերբակալվել են մի քանի դավադիրներ, հայտնաբերվել են նորընտիր նախագահ Ալասան Ուատտարայի տապալման ծրագրի մանրամասները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բակայոկոն նաեւ ցուցադրել է տեսաուղերձը, որ դավադիրները մտադրվել էին եթեր տալ իրենց գործի հաջողության դեպքում:




























