Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր` հունիսի 13-ին, ընդունել է Տոկիոյի Սոկա համալսարանի պատվիրակությանը, որը Հայաստանում է երկու երկրների բուհերի միջեւ հնարավոր համագործակցության ձեւավորման եւ փորձի փոխանակման նպատակով:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է ԵՊՀ-ում ժամանակակից սարքավորումներով եւ որակյալ մասնագետներով համալրված ճապոներենի կենտրոն հիմնելու, որը, ըստ նախարարի պաշտոնակատարի, հիմք կծառայի Ճապոնիայի մշակույթին, քաղաքակրթությանը, կրթությանը եւ պատմությանն առավել ամբողջական ծանոթանալու համար: Նա նաեւ առաջարկել է որեւէ հանրակրթական դպրոցում ճապոներենի ուսուցման փորձնական ծրագիր իրականացնել:




























