Ադրբեջանի սահմանային տարածքներում բախումներ են եղել տեղացիների եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ:
Ադրբեջանական Modern.az կայքը հայտնում է, որ բախումները տեղի են ունեցել Լեռնային ղարաբաղի Մարտակերտի շրջանի սահմանի մոտ, Գյուլիստան գյուղում:
Բախման պատճառն անասունների սահմանամերձ արոտավայրերում արածելու` զորամասի հրամանատարության արգելքն էր:
Տեղացիների խոսքով, զորամասի հրամանատարը իրենցից գումար է ուզում արոտավայրերի համար: Բախման արդյունքում կան տուժածներ: Միջադեպի կապակցությամբ շրջանի բնակիչները բողոք են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:




























