Ամերիկյան Chrysler կորպորացիան հայտարարել է շուկայից 137 հազար Jeep հետ կանչելու մասին` մեքենայի ետեւի կախոցների խնդրի հետ կապված` այս մակնիշի ետ կանչված մեքենաների թիվն այսպիսով հասցնելով մինչեւ 410 հազարի:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ետ կանչման ենթակա են 2006 եւ 2007թթ. թողարկված Jeep Liberty ավտոմեքենաները:
Ավելի վաղ` մարտին հայտարարվել էր 2004 եւ 2005թթ. թողարկված Jeep-երի հետ կանչի մասին:
Պարզվել էր, որ շատ երկրներում ճանապարհները մաքրելու համար կիրառվող աղը մեքենաներում կարող էր կոռոզիա առաջացնել, ինչն էլ մեքենան կառավարելու հետ կապված խնդիրների կհանգեցնի:




























