ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման կենտրոն» կազմակերպության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը երեկ «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ԱԱԾ կողմից հասցեագրվող` «փողերի լվացման» մեղադրանքին, ասել է.
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Վ. Օսկանյանի հետ, արդյունք է նաեւ այն բանի, որ նա տարիներ շարունակ սպասարկել է այդպիսի գործողություններ անող իշխանական կառույցներին` դա կլինի ԱԱԾ-ի՞, ապօրինի ընտրության սպասարկմա՞ն, թե Մարտի 1-ի ոճրագործությունն օտարի աչքում այլ գույներով ներկայացնելու տեսքով; Այսօր ինձ համար ոչ մի նշանակություն չունի` ապօրինի՞ են իրականացնում այդ գործողությունները, թե՞ օրինական հիմքեր ունեն: Ես շատ կուզենամ, որ Վ. Օսկանյանը, ով մասնակից է նաեւ այդ կառույցների այսպիսի վիճակի համար, գնա եւ Հայաստանի այսօրվա արդարադատության պայմաններում պայքարի իր արդարության համար»:
Անդրադառնալով ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան թեմային, Ա. Քոչարյանն ասել է, թե ինքը միշտ նրանց նույնացրել է»,- գրում է «168 ժամը»:
«168 ժամ». Շատ կուզենամ, որ Օսկանյանը Հայաստանի այսօրվա արդարադատության պայմաննե
Հասանելի է
русскийՏեղադրություն




























