Մոսկվայում հետաքննությունը կորցրել է խառը մարտարվեստի աշխարհի չեմպիոն  Ռասուլ Միրզաեւի մեղքի գլխավոր ապացույցը, որի հարվածի հետեւանքով 2011թ. օգոստոսին մահացել էր մոսկվացի 19-ամյա ուսանող Իվան Աղաֆոնովը: Խոսքն ակումբի արտաքին տեսախցիկների ձայնագրության մասին է, որն արձանագրել է, թե ինչպես է նա շեշտակի հարված հասցնում զոհի գլխին:

«Կոմերսանտի» թղթակցին իրավապահ մարմիններում հայտնել են, որ տեսագրության սկավառակը պատահաբար կոտրվել է անփութության պատճառով, ինչի մասին արձանագրություն է կազմվել եւ կցվել գործի նյութերին:

Այս կապակցությամբ, նշում է թերթը, նույնիսկ հիմա, թեեւ հետաքննության ավարտին եւ հունիսի 14-ին կայանալիք դատին, որի ընթացքում մարզիկին առավելագույն մեղադրանք է ներկայացվելու ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի չորրորդ մասով  («առողջությանը կանխամտածված ծանր վնասի պատճառում, որն անզգուշությամբ հանգեցրել է տուժածի մահվանը»), Միրզաեւի դատավճիռը պարզ չէ:

Նախապես գործը դատարան է հանձնվել Ռուսաստանի ՔՕ 109 հոդվածով (անզգուշաբար կատարված սպանություն), որի առավելագույն պատիժը երկու տարվա ազատազրկում է: ՔՕ 111-րդ հոդվածով դատարանն իրավունք ունի մինչեւ 15 տարվա ազատազրկում նշանակել:

Իրավապահ մարմինների տվյալներով` 2011թ. օգոստոսին ծագած հակասության ընթացքում Մոսկվայի կենտրոնում գտնվող  «Գարաժ»  ակումբի մոտ Միրզաեւը հարվածել է Իվան Աղաֆոնովին, ով դրանից հետո տեղափոխվել էր հիվանդանոց եւ մի քանի օր անց գիտակցության չգալով մահացել: