Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող», Սմոլյանսկի մականունով Շամիլ Մագոմեդովը, ով համարվում է «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) մերձավոր զինակիցներից մեկը: Նրա գլխավորած խմբավորումը զբաղվում էր առեւանգումներով, գողություններով, նաեւ թմրանյութերի առաքմամբ եւ տարածմամբ:

Մագոմեդովը ձերբակալվել է հունիսի 9-ին, Միկլուխո-Մակլայի փողոցի ռեստորաններից մեկից, թմրանյութի ազդեցության տակ: Նրա մոտից 2,8 գրամ հաշիշ է հայտնաբերվել:

Ձերբակալվածին կալանավորել են: Նշենք, որ նախորդ շաբաթ էլ ձերբակալվել էր մեկ այլ քրեական հեղինակություն` Լեւան Աբուլաձեն` Լեւան Սուխումսկի անունով: