People հանդեսը կազմել է 2012թ. ամենասեքսուալ աստղերի վարկանիշը: Ցանկում հայտնվել են եւ տղամարդիկ, եւ կանայք, ընդ որում ամենատարբեր ոլորտներից` կինո, շոու-բիզնես, սպորտ:

Ցանկը գլխավորում է ավստրալուհի մոդել, դերասանուհի եւ դիզայներ Էլլ Մաքֆերսոնը, ով մարտին կդառնա 50 տարեկան: ցանկում երկրորդը ամերիկացի դերասան Ջո Մանգանյելլոն է, եռյակը եզրափակում է քանթրի-երգչուհի Ջուլիան Հաֆը:

Չորրորդ տեղում ավստրալացի Քրիս Հեմսուորթն է` «Սպիտակաձյունիկն ու որսորդը» ֆիլմի աստղը: Հինգերորդում երգչուհի Ռիհաննան է:

Կուբացի դերասան Ուիլյամ Լեւին 6-րդն է, 7-րդում դերասանուհի եւ երգչուհի Մայլի Սայրուսն է: Ջորջ Քլունիի սիրեցյալ Սթեյսի Կիբլերը 8-րդն է: 9-րդ տեղում դերասան  Զաք Էֆրոնն է: Ցանկում են նաեւ դերասանուհի Գաբրիել Յուինոնը, լրագրող Մարիա Մենոունոսն ու ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը: