Հունիսի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, թիվ 86 երթուղու «Հունդայի»  մակնիշի  ավտոբուսը Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտ ինքնաբերաբար շարժվելով (վարորդը սրահում չի եղել)՝ վրաերթի է ենթարկել երկու կանանց:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: