Կանադայում աշխատանքից ազատել են ուսուցչին այն բանի համար, որ իր դասի ժամին աշակերտները տեսահոլովակ են դիտել, որտեղ «կանադացի հոգեկան» Լուկա Ռոկկո Մանյոնը չինացի ուսանող է սպանում:

Երբ դպրոցի ղեկավարությանը հայտնի է դարձել տեսանյութի ցուցադրման մասին, ուսուցչին հետացրել են աշխատանքից, իսկ աշակերտներին ուղարկել հոգեբանների մոտ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Շատ բարձրդասարանցիներ պաշտպանել են իրենց 29-ամյա ուսուցչին եւ ի պաշտպանություն նրա` խնդրագիր բացել:

Աշակերտները հայտարարել են, որ իրենք են ուսուցչին խնդրել ցուցադրել սկանդալային տեսահոլովակը: Ուսուցիչը քվեարկություն է կազմակերպել դասարանում, որի ժամանակ մեծ մասը ցանկացել է դիտել տեսահոլովակը:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ուսուցչի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել:

Քննիչների վարկածով, Լուկա Մանյոնը 23-ամյա չինացուն սպանել է մայիսի 25-ի գիշերը: Նա նկարահանել է սպանությունը, իսկ զոհի մարմնի մասերը ուղարկել տարբեր հասցեներով, այդ թվում կանադական կուսակցությունների գրասենյակների:

«Կանադացի հոգեկանին» ձերբակալել են հունիսի 4-ին` Բեռլինում: Ներկայումս Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են նրան տեղափոխել Կանադա: