Microsoft ընկերությունը հունիսի 18-ին անակնկալ է պատրաստում: Լրատվամիջոցները պարզել են, որ ընկերությունը մտադիր է  ներկայացնել  Microsoft-ի առաջին ֆիրմային պլանշետը:

Սակայն մնում են որոշ անլուծելի հարցեր: Օրինակ, ինչպես կարձագանքեն դրան Microsoft  ձեռնարկության գործընկերները, որոնք լիցենզավորում են Windows 8-ը եւ Windows RT-ն իրենց արտադրած պլանշետների համար: Նաեւ հետաքրքիր է, թե ինչպես է նախատեսում  Microsoft-ն առանձնացնել իր պլանշետը շուկայի մյուս սարքերի շարքում:

Բացի սոֆթվերյան ձեռնարկությունից, «iPad-ի մարդասպան» մտադիր է  թողարկել նաեւ Google ընկերությունը, գրում է  CNews-ը:

Մինչդեռ, ինչպես  բլոգեր Մերի Ջո Ֆոուլիին հղում անելով  հայտնում է CyberStyle-ը,  Microsoft-ը ցանկանում է պլանշետային շուկայում  ոչ թե Apple-ից, այլ  7 դյույմանոց  Kindle Fire-ով  Amazon-իցշահույթ խլել: