Երեւանում հուլիսի 8-ից 15-ը կայանալիք «Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է 65 ֆիլմ: Այդ մասին, այսօր` հունիսի 15-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Ստամբոլցյանը: Նրա խոսքով, կազմակերպիչները երկար վեճերից հետո կարողացել են ընտրել լավագույն ֆիլմերը: Ըստ Ստամբոլցյանի, ֆիլմերի ընտրությունն այս տարի առանձնահատուկ բարդ է եղել:

«Ներկայացված 1400 ֆիլմերից ընտրվել է մոտ 150-ը` աշխարհի 44 երկրների ռեժիսորների կողմից ստեղծված: Դա էլ դեռ վերջնական թիվ չէ»:

Այս տարվա «ոսկե ծիրանը» պահպանելու է այն կերպարը, որ ձեւավորվել է վերջին տարիներին: Մրցութային ծարգիրը ներկայացվելու է չորս անվանակարգերում` միջազգային խաղարկային կինո, վավերագրական կինո, կարճամետրած ֆիմեր եւ «Հայկական համայնապատկեր»: Վերջինը եւս ներկայացվելու է լիամետրաժ եւ կարճամետրաժ բաժանումներով:

Միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգում ներկայացված է 12 ֆիլմ, նույնքան էլ վավերագրական կինոյի անվանակարգում:

«Հայկական համայնապատկերում» ներկայացվելու է 26, իսկ կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում` 39 ստեղծագործություն: