Ինդոնեզացի Ալեքսանդր Աանը դատապարտվել է 30 ամսվա բանտարկության Facebook-ում գրառման համար, որը հերքում էր Աստծո գոյությունը:

Աանը սոցիալական ցանցում աթեիստական խումբ էր ստեղծել եւ Մուհամեդ Մարգարեի մասին պոռնկագրական նյութեր տեղադրել:

Արեւմտյան Սումատրայի դատարանի նախագահը Աանին մեղադրել է «կրոնական ատելություն եւ թշնամանք հրահրող տեղեկությունների կանխամտածված տարածման մեջ», հաղորդում է բրիտանական The Daily Mail-ը:

Երբ այս տարվա հունվարին Աանը Facebook-ում հայտարարել էր, թե աթեիստ է, գազազած հավատացյալները նրան ծեծի էին ենթարկել  հարազատ Պուլաու Պուջունգ քաղաքում, ապա ձերբակալվել:

Իսլամի հետեւորդների թվով Ինդոնեզիան առաջին տեղում է աշխարհում: Մահմեդականներն այստեղ կազմում են բնակչության 90 տոկոսը: