Ճապոնիայում ժամանակակից զանգվածային մշակույթն արտասահմանում  քարոզելու յուրահատուկ ձեւ են գտել: Նրանք ժամանակակից սարսափ-պատմությունը տպագրել են զուգարանի թղթի վրա:

Զուգարանի թղթի վրա տպագրվել է Կոձի Սուձուկիի սարսափ պատմությունները: Այդ ապրանքատեսակը արտասահմանում վաճառելու գործին աջակցել է Ճապոնիայի կառավարությունը:

Ինչպես հաղորդում է «Մայակը», զուգարանի թղթի մեկ գլանափաթեթը կարժենա 2,5 դոլար: Ճապոնիայում արդեն վաճառվել է 300 հազար գլանափաթեթ զուգարանի թուղթ` Սուձուկիի պատմություններով: