«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում այսօր` հունիսի 15-ին, քննարկվել է կոալիցիոն կառավարության ձեւավորման շրջանակներում ՕԵԿ կողմից պետական կառավարման մարմիններում  երաշխավորվող թեկնածուների հարցը:

Կուսակցության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքական խորհուրդն իր որոշմամբ քաղաքաշինության նախարարի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադեւոսյանի, գյուղատնտեսության նախարարի պաշտոնում` Սերգո Կարապետյանի թեկնածությունը:

Կառավարման մյուս մարմիններում ՕԵԿ ներկայացվածության հարցը կքննարկվի քաղաքական խորհրդի հաջորդ նիստում: