Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, բիրմացի Աուն Սան Սու Չժին մրցանակն ստացել է այն շնորհումից 21 տարի անց:

Բիրմայի դեմոկրատական ընդդիմության առջնորդը 22 տարվա մեջ առաջին անգամ դուրս է եկել երկրից: Օսլոյում մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությանը նա հայտարարել է, որ ժողովրդավարություն  անհրաժեշտ է մարդու իրավունքները պաշտպանելու համար:

Հիշելով 1991թ. իրեն մրցանակ շնորհելու մաիսն, նա ասել է, որ այն ժամանակ գտնվել էր տնային կալանքի տակ եւ իրեն աշխարհի մաս չէր զգում, գրում է BBC-ին: