Բրիտանացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Քեննեթ Բրանային հունիսի 16-ին հրապարակված Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պատվավոր ցուցակով  շնորհվում է ասպետի կոչում: Բրանան հայտնի է դարձել Շեքսպիրի պիեսներում, մասնավորապես, «Հենրիխ V»-ում եւ  «Համլետ»-ում իր խաղով:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, ով նկարահանվել էր Քեմերոնի «Տիտանիկում», պարգեւատրվում է Բրիտանական Կայսրության պարգեւով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պատվավոր ցուցակում է նաեւ ծագումով իրանցի, ճարտարապետ Զահա Հադիդը, ով սպորտհամալիր է նախագծել Օլիմպիական խաղերի համար: