Նիգերիայի հյուսիսային Կադունա նահանգում հունիսի 17-ին քրիստոնեական երեք եկեղեցի է պայթեցվել:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը,  երկու պայթյուն որոտացել է  Զարիյա քաղքում, մեկը` Կադունայում: Զոհերի եւ վիրավորների մասին առայժմ տվյալներ չկան, սակայն, ըստ Կարմիր խաչի աշխատակիցների, տուժածների հոսքը հիվանդանոցներ չի դադարում:

Ահաբեկչության պատասխանատվությունը  դեռեւս ոչ ոք չի ստանձնել, սակայն հիմնական կասկածյալը արմատական «Բոկո Հարամ» խմբավորումն է, որը վերջին ամիսներին ահաբեկչության թիրախ է ընտրել քրիստոնեական եկեղեցիները: