Ֆրանսիայում խոշոր կողոպուտ է տեղի ունեցել. Guerlain ընկերության գործարանից օծանելիք են գողացել, որի արժեքը 1 մլն եվրոյից ավելի է:

Կողոպուտը տեղի է ունեցել հունիսի 16-ի գիշերը: Գողերը մտել են Օրֆեն քաղաքում գտնվող գործարանի տարածք, կապկպել պահակին եւ փակել սենյակներից մեկում:

Նրանք օծանելիքն արկղերով տեղափոխել են 3 բեռնատարի մեջ եւ փորձել լքել հանցագործության վայրը, սակայն ճանապարհին երկու բեռնատարները մնացել են ցեխի մեջ: Արդյունքում հանցագործները կարողացել են հեռանալ միայն մեկ բեռնատարով, հաղորդում է «ՄԻՌ»-ը:

Պահակն աղմուկ է բարձրացնել, երբ կարողացել է ազատվել գերությունից, սակայն գողերին հնարավոր չի եղել բռնել տաք հետքերով: