«Ռիո+20» կայուն զարգացմանը եւ բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրազիլիա կմեկնի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես NEWS.am –ին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայթությունից, գագաթաժողովին նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի ելույթը: