ԱՄՆ-ում «Մագնիտսկիի ցուցակ» կիրառելու մասին օրինագծի նոր խմբագրված տարբերակում դրույթ կա ռուս այն պաշտոնյաների անունների գաղտնիացման մասին, որոնց մուտքն ԱՄՆ արգելված կլինի:

Ինչպես գրում է Reuters-ը, շատ սենատորներ դեմ են արտահայտվել, քանի որ «Մագնիտսկիի ցուցակի» գաղտնիացումը կարող է նվազեցնել արդյունավետությունը:

Hermitage Capital հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բրաուդերը հայտնել է, որ ուղղումներն արվել են Բարաք Օբամայի վարչակազմի նախաձեռնությամբ, որն ի սկզբանե դեմ էր եւ փորձում էր «չվիճել Ռուսաստանի հետ»:

Հունիսի 19-ին «Մագնիտսկիի ցուցակ» մտցնելու օրինագիծը կդիտարկի ԱՄՆ Սենատի միջազգային հանձնաժողովը: Ավելի վաղ այն հավանության էր արժանացել Ներկայացուցիչների պալատի միջազգային հանձնաժողովի կողմից, գրում է rbc-ն:

Hermitage Capital հիմնադրամի փաստաբան Սերգեյ Մագնիտսկին բանտում վախճանվել է 2009թ. նոյեմբերին: Նրա մահը Ռուսաստանում եւ Արւմուտքում լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել: Առաջարկվել է օրինագիծ, որով ռուս մի շարք պաշտոնյաների, որոնք մասնակից էին Ս. Մագնիտսկիի մահվանը, կարգելվի մուտքն ԱՄՆ: Բացի այդ, պաշտոնյաներին լրացուցիչ պատժամիջոցներ են սպասվում: