Ինդոնեզիայի արեւելյան մասում բեռնանավ է վթարի ենթարկվել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, 58 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն, հունիսի 17-ին Մանիլայի նեղուցով դեպի Բուրու կղզի ուղեւորվող բեռնանավը փոթորկի մեջ է ընկել եւ շրջվել: Սկզբում հաղորդվում էր, որ նավի վրա եղել է 27 մարդ, որոնցից 13-ին հնարավոր է եղել փրկել:
Ինչպես հաղորդում է AFP-ն` վկայակոչելով տեղի փրկարարական ծառայության ներկայացուցիչ Ռեբեքա Գուլտոմին, վերջին տվյալներով, նավը տեղափոխում էր 70 մարդու: Փրկվել է 12 մարդ, 58-ը համարվում են անհետ կորած:
Բեռնանավն իրավունք ուներ տեղափոխել միայն 40 մարդու:




























