Երկրորդ Sukhoi Superjet 100 ինքնաթիռը շուտով կփոխանցվի Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությանը:  EK95016 համարով օդանավն ստացել է  թատրոնի եւ կինոյի մեծագույն դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի անունը, հայտնում է «Սպեկտր ավիա» ԲԲԸ -ի մամլո ծառայությունը:

Տվյալ օդանավը դարձել է երկրորդ մեքենան, որը փոխանցվել է Հայաստանի ազգային ավիափոխադրողին: Առաջինն ստացել էր խորհրդային մեծագույն օդաչու, տիեզերագնաց Յուրի Ալեքսեեւիչ Գագարինի անունը եւ  2011 թվականին տեղափոխվել էր ավիաընկերություն: