Հոլիվուդյան հայտնի դերասան Ալեք Բոլդուինը մեղադրվում է ձեռքերին ազատություն տալու մեջ: Նրա դեմ հայցը ներկայացրել է New York Daily News թերթի ֆոտոլրագրողը:
Միջադեպը, լուսանկարիչ Մարկուս Սանտոսի խոսքով, տեղի է ունեցել հունիսի 19-ին Նյու Յորքում ամուսնությունների գրանցման բյուրոյի առջեւ: Նա պնդում է, որ Բոլդուինը հարվածել է իրեն, երբ ինքը փորձել է լուսանկարել 54-ամյա դերասանին վերջինիս նոր հարսնացուի` Հիլարի Թոմասի հետ, գրում է segodnya.ru-ն` վկայակոչելով AP-ն:
Իր հերթին Բոլդուինի ներկայացուցիչը հայտարարել է, որ լուսանկարիչն ինքն է փորձել հարվածել իրեն լուսանկարչական սարքով, եւ դերասանը նրան չի ծեծել:
Բոլդուինը նախկինում ամուսնացած էր հոլիվուդյան դերասանուհի Քիմ Բեսենջերի հետ, սակայն 2002թ. նրանք ամուսնալուծվել էին:



























