Պակիստանի եւ Իրանի սահմանին կալանավորվել է Ֆրանսիայի քաղաքացի, ով տեղի իշխանությունների պնդմամբ, «Ալ-Կաիդայի» առաջատար ներկայացուցիչներից մեկն է:

«Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Նաամեն Մաշիզը պատասխանատու էր Պակիստանում գտնվող գրոհայինների եւ Եվրոպայում արմատական իսլամիստական խմբավորումների միջեւ շփումների համար:

Հատուկ ծառայությունները հետեւել են նրան մի քանի ամիս շարունակ: