Կենցաղային տեխնիկայի արտադրող «Sharp» ընկերությունը որոշել է իր «Aquos» շարքը համալրել նոր` «LC-90LE745U» հեռուստացույցով, որը համադրում է 90 դյույմ տրամաչափը` LED-լուսավորության հետ եւ հանդես գալիս որպես այդ տեսակի մեջ աշխարհում ամենամեծ հեռուստացույցը:
«Sharp Aquos LC-90LE745U»-ը կարող է նաեւ «Smart TV»-ի հնարավորություններ առաջարկել, մասնավորապես, Wi-Fi մոդել, տարբեր օնլայն ծառայությունների միանալու հնարավորություն, այդ թվում` Netflix, YouTube, VUDU եւ CinemaNow, ինչպես նաեւ Skype:
Կորպուսի հաստուտությունը մոտ 125 մմ է, այն կշռում է 64 կգ: Նորույթի արժեքը 10 999 դոլար է:




























