Bentley ընկերությունը հայտարարել է իր պատմության ընթացքում ամենաարագ մոդելի մեքենայի պատվերների ընդունման մասին:

Continental GT Speed-ի հրապարակային ցուցադրությունը տեղի կունենա Գուդվուդում կայանալիք «Արագության փառատոնում», որտեղ նա կմասնակցի մրցակցությանը:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, Continental GT կուպեի նոր տարբերակն ունի W12 կոնֆիգուրացիայի մոդիֆիկացված 6-լիտրանոց ուժային ագրեգատ:

Հատուկ այդ մոդելի համար նրա հզորությունն ավելացվել է 610-ից մինչեւ 625 ձիաուժ:

Մեքենան 4 վայրկյանում կարողանում է զարգացնել 100 կմ/ժամ արագություն, իսկ առավելագույն արագությունը 329 կմ/ժամ է:

Նորույթի պրեմիերան կկայանա հունիսի 28-ին: