Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը էջ է բացել Twitter-ի միկրոբլոգների  ծառայությունում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», 3 ժամվա ընթացքում @RKadyrov-ի ընթերցող է դարձել ընդամենը 360 մարդ:

Վերջերս ստեղծված էջում առայժմ կա ընդամենը երկու գրություն: Նրանցից մեկում նշված է. «Երեկոյան կպատասխանեմ լրագրողների հարցերին»: