Ռուսաստանի Զինված ուժերը պատրաստվում են Սիրիայից ռուսական քաղաքացիների եւ ռազմական անձնակազմի տարհանմանը իրադրության սրման դեպքում։ Ըստ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ներկայումս Սիրիայում ապրում է շուրջ 100 հազար ռուս։
Առաջին հերթին Սիրիայից կտարհանվեն Տարտուսում ապրող զինծառայողները, հաղորդում է ռադիո «Մայակը»։
Իշխանությունների եւ զինված ընդդիմության բախման հետեւանքով իրադրության սրման դեպքում ռուսական քաղաքացիների տարհանման կարգադրություն է տրվել ԱԻՆ-ին եւ այլ գերատեսչությունների։




























