ԱՄՆ իշխանությունները մեղադրանք չեն առաջադրել երիտասարդ հորը, ով հաշվեհարդար էր տեսել մանկապիղծի հետ, գտնելով նրան հանցագործության վայրում: Դատախազը եւ շերիֆը եկել են եզրակացության, որ Լավաք շրջանի 23-ամյա բնակիչը սպանություն է կատարել, ելնելով սեփական աղջկան պաշտպանելու ցանկությունից, այդ պատճառով կատարվածի մեջ չկա հանցակազմ:
Հարձակումը 4 տարեկան աղջկա վրա տեղի է ունեցել շաբաթ օրը, հունիսի 9-ին: Տեղի բնակիչներից մեկը տեսել է, թե ինչպես Խեսուս Մորա Ֆլորեսը աղջկան տարել է անմարդաբնակ վայր: Նրա հետեւից հասել է տուժածի հայրը, ով լսել էր երեխայի օգնության ճիչերը:
Ծնողը մանկապիղծին գտել է հանցագործության վայրում` ներքնաշորով: Նա մի քանի անգամ հարվածներ է հասցրել Խեսուա Ֆլորեսի գլխին եւ վզին, իսկ հետո` ոստիկանություն կանչել, գրում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Houston Chronicle-ը:
Ողբերգության վայր ժամանած բժիշկները ֆիքսել են Խեսուս Ֆլորեսի մահը: Անցկացված բժշկական փորձաքննությունը հաստատել է ռանչոյի տիրոջ աղջկա բռնաբարելու փաստը, այնպես որ տեղի ունեցածի վերաբերյալ նրա վարկածը ճշմարիտ է ճանաչվել:




























