Երեւանում, հունիսի 20-ին, ժամը 13.00-ին, Արշակունյաց պողոտայում էլեկտրասյանն է բախվել «Տոյոտա-Քեմրի»  մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: