Սիրիացի օդաչուն ՄԻԳ-21 կործանիչն իջեցրել է Հորդանանի հյուսիսում գտնվող ռազմական օդանավակայանում եւ քաղաքական ապաստան խնդրել: Այս մասին հայտարարել է Հորդանանի կառավարության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Սիրիայի հեռուստատեսությունը հայտնել էր, որ այդ երկրի ռազմաօդային ուժերը կորցրել են կապը ՄԻԳ-21-ի հետ Հորդանանի հետ սահմանին վարժանքային թռիչքի ժամանակ: ՄԻԳ-21-ի օդաչուն եղել է գնդապետ Հասան Համադեհը:

Ինչպես հաղորդում է «Սինհուան», օդանավը պարտադրված վայրէջք է կատարել տեխնիկական անսարքությունների պատճառով:

Միաժամանակ, Հորդանանի ուժային կառույցների աղբյուրները, որոնց վկայակոչում է հեռուստաալիքը, հերքել են արեւմտյան լրատվամիջոցների տեղեկությունները, թե ՄԻԳ-ի օդաչուն փորձել է փախցնել օդանավը եւ արդեն քաղաքական ապաստան է խնդրել Հորդանանում, գրում է «ՎԶԳԼՅԱԴԸ»:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս Հորդանանը օդանավն ու օդաչուհին հետ կվերադարձնի Սիրիայի իշխանություններին: